Ավետիք Իսահակյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված է հաստաբուն ծառի առջև դրած փայտե նստարանին նստած, ձախ ոտքը աջին գցած, ձախ ձեռքը, որով բռնել է ձեռնափայտի գլուխը, դրված է ձախ ոտքին, աջ ձեռի ափը՝ նրա վրա: Երևում է մինչև կոշիկները, գրեթե դիմացից: Հագին սև կոստյում է տակից ժիլետ, որից ամրացրած է ծոցագրպանը դրած ժամացույցի շղթան: Գլխին՝ լայնեզր գլխարկ: Գլխարկի տակից երևացող մազերը սև են, բեղն ու մորուքը՝ ալեխառն: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  7,8 Երկարություն (սմ)՝  14,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1945թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6753 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ547