Ավետիք Իսահակյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված է Պլեխանով փողոցի առանձնատան իր աշխատասենյակում, գրասեղանի /որ լուսանկարում չի երևում/ մոտ նստած: Երևում է մինչև գոտկատեղը, 3/4 թեքությամբՙ ձեռքերի մեջ՝ բացված գիրք, հայացքը լուսանկարչին ուղղած: Աջ թևի արմունկը դրած է գրապահարանի եզրին: Հագին գծեր ունեցող կտորից բաց գույնի կոստյում է, բաց գույնի, գծերով վերնաշապիկ, նախշավոր փողկապ: Պիջակի լամբակին՝ «Կարմիր դրոշ» շքանշան: Մազերը նոսր են, հետ սանրած: Կողքին մեծ գրապահարան է: Հեղինակ՝  Լև Ռասկին Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  20 Երկարություն (սմ)՝  28,3 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8976