Ավետիք Իսահակյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Բնօրինակի անվանում՝  Ավետիք Իսահակյան. 1875-1957 Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2000 թ. սեպտեմբերի 17-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Ավետիք Իսահակյանի ծննդյան 125-ամյակը թեմային, որի վրա պատկերված է Ավետիք Իսահակյանը «Աբու-Լալա Մահարի» պոեմի համար կատարված Մ. Սարյանի նկարազարդումի խորքին: Ավետիք Իսահակյան (1875-1957), հայ բանաստեղծ, հասարակական գործիչ: Սերն իր բազմազան արտահայտություններով եղել է Իսահակյանի բանաստեղծությունների հիմնական թեմաներից մեկը: Նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել լեգենդների և հեքիաթների հանդեպ: Ա.Իսահակյանի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: LG Չափս՝  4x2,5 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Ֆլջյան Անահիտ Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2000 Նկարագրություն՝  Ավետիք Իսահակյանի ծննդյան 125-ամյակը: Անվանական արժեքը՝ 130 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  258-Նամ.