Ավետիք Իսահակյանը իր տան այգում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավետիք Իսահակյանը Պլեխանովի փող. իր առանձնատան այգում, հայ ճարտարապետների կողմից նրա ծննդյան 80 - ամյակին նվեր տված տուֆե նստարանին նստած, 3/4 թեքությամբ, երևում է մինչև գոտկատեղը, երկու ձեռքերը երկու ոտքերին դրած, հայացքը վար թողած: Մազերը հետ սանրած, նոսր, բեղերն ու մորուքը՝ ալեխառն: Հագին գծավոր կտորից կարված կոստյում, տակից օձիքը բաց, թանձր կտորից կարված բաց գույնի վերնաշապիկ, պիջակի լամբակին՝ «Կարմիր դրոշ»-ի շքանշան: Երևում են նստարանի գեղեցիկ օրլամենտներն ու վարդյակը: Թիկունքում՝ այգու ծառերն ու թփերն են: Լուսանկարը՝ սև-սպիտակ: Հեղինակ՝  Իդա Քար Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  29 Երկարություն (սմ)՝  24 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  21 հուլիսի, 1957թ. Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 81 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ 71