Ավ.Իսահակյանը, Դ.Դեմիրճյանը, Մարտիրոս Սարյանը և Վիկտոր Համբարձումյանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված են Հասմիկ Տեր-Ստեփանյանի տանը, աթոռներին, բազմոցին նստած: Իսահակյանը՝ աջից առաջինը, նստած է բազմոցին, որ ունի բարձր, զարդանախշ թիկնակ. երևում է մինչև գոտկատեղը, աջ ձեռքը ոտին, ձախը հենած բազմոցին, 3/4 թեքությամբ: Հագին մուգ կոստյում, տակից բրդյա ժակետ, սպիտակ վերնաշապիկ: Կոստյումի լամբակին՝ «Կարմիր դրոշ» շքանշանը: Մազերը՝ նոսրացած, բեղն ու մորուքը՝ ալեխառն: Դեմիրճյանը, Սարյանը նստած են ոտքը ոտին գցած, հագներին կոստյում, բաց գույնի վերնաշապիկ, փողկապ: Լուսանկարը՝ սև-սպիտակ: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  23,3 Երկարություն (սմ)՝  13,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1951թ. Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 153 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ136