Ավ.Իսահակյանը իր աշխատասենյակում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված է Ղուկասյան փողոցի տան իր աշխատասենյակում, գրասեղանի առջև նստած, մինչև գոտկատեղը, ձեռքը բացված է գրքի վրա, աջ ձեռքի մատների արանքում՝ գրիչ 3/4 թեքությամբ: Հագին մուգ կտորից կարված կոստյում, ժիլետ, բաց գույնի վերնաշապիկ նախշավոր կտորից փողկապ: Մազերը՝ նոսր, հետ սանրած, բեղն ու մորուքը՝ ալեխառն: Սեղանին՝ թանաքաման, փակ ու բաց գրքեր, կողքի փոքրիկ սեղանիկներին՝ նույնպես, ինչպես նաև գիշերային լամպ, թաղարով բույս: Հետևում՝ նախշավոր գորգ:Սև: Ձախ կողմում, բաց շագանակագույն լաքա: Նույն լաքան՝ թույլ արտահայտված, նաև՝ ներքևում, երկու տեղ: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12,6 Երկարություն (սմ)՝  8,8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946թ. Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 75 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ 65