Ավ.Իսահակյանը հնդիկ գրող Կրիշան Չանդրի և հայ գրողների մի խմբի հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ. Իսահակյանը, հնդիկ գրող Կրիշան Չանդրը և սփյուռքահայ ու Հայաստանի գրողների հետ: Լուսանկարված են բնության մեջ, կանգնած: Իսահակյանը կենտրոնում է, երևում է մինչև ծնկները: Հագին շագանակագույն կոստյում է, ժիլետ, բաց գույնի վերնաշապիկ, նախշավոր փողկապ: Պիջակի լամբակին «Կարմիր դրոշ» շքանշանն է: Լուսանկարը գունավոր է: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11,2 Երկարություն (սմ)՝  7,8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6847