Ավ.Իսահակյանը նկարիչ Մ.Սարյանի արվեստանոցում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված է նստած, մինչև գոտկատեղը, 3/4 թեքությամբ, աջ ափը ձախ ձեռքի վրա, հայացքը՝ վար: Հագին կոստյում, բաց գույնի վերնաշապիկ, նախշավոր փողկապ՝ վրան քորոց, լամբակին՝ «Կարմիր դրոշ» շքանշանը, գրպանի մեջ՝ ինչ-որ սպիտակ առարկայի ծայրը: Հետևում, ապակեպատ փեղկերով պահարան, որին նկարներ են ամրացված: Մազերը հետ սանրած, ճաղատը՝ մեծ, բեղերը՝ սև, մորուքը՝ սպիտակած: Լուսանկարը՝ սև-սպիտակ: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  9,2 Երկարություն (սմ)՝  11,6 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Նվիրատու՝  Գեորգի Քոչարով Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 106 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ92