Ավ.Իսահակյանի պրոֆիլը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Հարթաքանդակ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ոսկորով արված է Ավ.Իսահակյանի պրոֆիլը /հայացքը՝ դեպի ձախ/: Վզից ներքև երևում են վերնաշապիկի օձիքը, փողկապը և հետո՝ պիջակի օձիքը: Քանդակի ավարտվող կտրվածքը շեղ է արված: Աշխատանքը ամրացված է սև թավիշով պատված ստվարաթղթե շրջանակին՝ մեջտեղում: Շրջանակի եզրերը գիպսապատ են 1.8սմ-ի չափով: Գիպսը ներկված է ոսկեգույնով, վրան պատկերված են թարս և շիտակ դասավորված ծաղկաթերթեր: Հետևում կարմիր թելով կախիչ է սոսնձված: Հեղինակ՝  Դ. Դանիելյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Նյութը՝  Ոսկր, թավիշ, գիպս, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  6,5 Երկարություն (սմ)՝  8,5 Բարձրություն (սմ)՝  1,5 Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1872