Ատոմ Յարճանյան (Սիամանթո)

Ատոմ Յարճանյան (Սիամանթո)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ատոմ Եարճանեան (Սիամանթօ) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրական ասուլիսներ «Զ». Ատոմ Եարճանեան (Սիամանթօ). Հրատարակութիւն Էսաեան սանուց միութեան, թիւ 6. - Կ. Պոլիս, 1913, տպարան եւ կազմատուն Օ. Արզուման: Շապիկը բաց աղյուսագույն - վարդագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսի կենտրոնում Սիամանթոյի դիմանկարն է, վերևի մասում տպագրված է վերնագիրը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում նույնպես Սիամանթոյի դիմանկկարն է, վերևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը, ներքևի աջ անկյունում՝ «Հայկաշէն գրատուն» դրոշմակնիքը բալագույն թանաքով: Կազմերեսները խունացած են, տիտղոսաթերթը՝ թեթև մաշված: Հեղինակ՝  Հրատ.` Եսայան սանուց միութ. Էջ՝  40 Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/101