Ատոմը և ատոմային էներգիան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Атом и атомная энергия Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, կաթնագույն: Շապիկին կապույտ ուղղանկյուն շրջանակի մեջ 4 թեմատիկ նկարներ են՝ հրթիռներ երկնքում, նավ, շինություն և այլն: Ներքևում սևով գրված է հեղինակի անունը, կապույտով՝ գրքի անվանումը: Շապիկի վերին մասում բաց կանաչ ճարտարապետական կառույցի ճակատային մաս հիշեցնող շրջանակի մեջ գրված է մատենաշարի անվանումը, շուրջը պատկերված են գիտաուսումնական առարկաներ: Կողը համր է: Անվանաթերթին գրքի տվյալներն են: Տեքստն ուղեկցվում է թեմատիկ աղյուսակներով, նկարներով: Հեղինակ՝  Վ.Ա. Մեզենցև Էջ՝  160 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Լայնություն (սմ)՝  12,8 Երկարություն (սմ)՝  19,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 698