Թեմա՝
Զենք
Ենթաթեմա՝
Հրազեն
Տեսակ/ժանր՝
Ատրճանակ
Բնօրինակի անվանում՝
Ատրճանակ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ատրճանակը կազմված է փողից, փողատուփից, նշանոցային համալիրից, ձգանային համալիրից, պահունակից և բռնակից: Փողը կազմված է նշանահատիկից, իսկ փողատուփին կից հատվածում՝ վերևից WAFFENFABRIK MAUSER OBERNDORF A/N գրությունն է, իսկ կողքից գործարանային համարն է՝ 355/7, նույն ՝ 355/7 համարը կա նաև բռնակի հետևի մասում, իսկ ձգանային համալիրի վրա ինչպես նաև պահունակի մեջ գրված է 5/7: Բռնակից վերև՝ ատրճանակի մի կողմում գրված է WAFFENFABRIK MAUSER OBERNDORE A NECKAP: Կոթը մետաղյա է, որի երկու կողմերից պտուտակով փայտ է ամրացված : Բռնակի տակի հատվածում օղակ կա: Փողի տակ կա երեք դրոշմ հիշեցնող չինական հիերոգլիֆներ, որոնց տակ 8 թվանշանն է:
Երկարություն (սմ)՝ Փողի երկ. `14 սմ, ընդհանուր երկ. `31,2 սմՆյութը՝ պողպատ, փայտՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԳերմանիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՔաշ (գր)՝ 1250Նվիրատու՝ Հովհաննես ԲալոյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8424/2
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-855