Ատրճանակ

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Հրազեն Տեսակ/ժանր՝  Ատրճանակ Բնօրինակի անվանում՝  Ատրճանակ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Պատկանել է նվիրատուի՝ սիրիահայ հայրենադարձ, մասնագիտությամբ բժիշկ Ջորջ Բարսեղյանի հոր պապին՝ Գրիգոր Բարսեղյանին (ծնված՝ մոտ 1870-ական թթ.), ով եղել է 1920-1921թթ. Այնթապի ինքնապաշտպանական մարտերի մասնակից, իսկ ատրճանակն օգտագործել է Այնթապի հերոսամարտի ընթացքում: Բարսեղյանների ընտանիքը 1870-ական թվականներին Վանից գաղթել է Այնթապ, որտեղ զբաղվել են հողագործությամբ, այգեգործությամբ: 1915թ. Այնթապից գաղթել են Սիրիա, 1918թ. հետ են վերադարձել Այնթապ, 1921թ. կրկին գաղթել Սիրիա: Ընտանեկան մասունք համարվող A.F.C. SMITH & WESSON SPRINGFIELD MASS. U.S.A. տեսակի ատրճանակը թողարկվել է 1877թ. (reissue July 25 1871): Ատրճանակի հետ առկա են 63 (վաթսուներեք) 30մմ տրամաչափի չկրակված փամփուշտներ: Ատրճանակը դրված է կաշվե դարչնագույն պատյանում: Ջորջ Բարսեղյանը Հայաստան գալուց առաջ զենքն ի պահ է տվել Սիրիայում ՀՀ դեսպանատանը, ապա՝ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի ջանքերի շնորհիվ՝ հնարավոր է եղել փոխադրել Հայաստան: Նյութը՝  երկաթ Նվիրատու՝  Էլիզ Սեմերճյան (Բարսեղյան), Ճորճ, Պերճ, Ռաֆֆի Գրիգորի Բարսեղյաններ Արտադրողի անվանումը՝  A.F.C. SMITH & WESSON SPRINGFIELD MASS. U.S.A Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԱՄՆ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1877 թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  270