Արամ Խաչատրյանի զեկույցը Սովետական Կոմպոզիտորների Միության 1946 թ. պլենումում՝ տպագրված «Սովետական երաժշտություն» ամսագրում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  " Զեկույցը տպագրվել է «Սովետական երաժշտություն» ամսագրի No 10, 21-32 և 88-89 էջերում: Զեկույցով Արամ Խաչատրյանը ելույթ է ունեցել Սովետական Կոմպոզիտորների Միության կազմակերպած պլենումում՝ նվիրված Կենտրոնական Կոմիտեի կուսակցության գրականության և արվեստի մասին որոշումներին: Այն կայացել է Մոսկվայում 1946 թ., հոկտեմբերի 2-8-ին: Խաչատրյանը հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է Կազմկոմիտեի աշխատանքի և ստեղծագործության թերություններին, ինչպես նաև խիստ քննադատության արժանացրել երաժշտագետների և քննադատների գործունեությունը: Կազմի վրա Արամ Խաչատրյանի դիմանկարն է: Տեքստը՝ ռուսերեն: " Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946թ. Նվիրատու՝  Հովհաննես Շարամբյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  251 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-148