Արարատյան որդան կարմիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2006 թ. մարտի 28-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Արարատյան որդան կարմիր: Արարատյան որդան կարմիր (Porphyrophora hamelii), մարգարոդիդների ընտանիքին պատկանող որդան: Էգերը անթև են, մարմինները օվալաձև, մուգ կարմիր, երկարությունը 2-12 մմ: Արուները ավելի փոքր են (2-4 մմ), թևավոր, մարմինը ծածկված է բարակ մոմանման շերտով: Հայաստանի Արարատյան դաշտի աղուտների էնդեմիկ է: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2006 Չափս՝  3,2x3,2 սմ Նկարագրություն՝  Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ: XI թողարկում: Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Քեչյան Ալբերտ Տպարան՝  Cartor Security Printing Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  1074-Նամ.