Արմեն Տիգրանյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, շուրջգործվածքյա, եզրով, երկնագույն: Առջևի կազմի կենտրոնից քիչ վերև գտնվող սև ուղղանկյան մեջ ոսկեգույն գլխատառերով գրքի անվանումն է: Ուղղանկյան վերին և ստորին մասերում դաջված է զարդանախշ, ներքևում դաջված է հրատարակչության վայրը: Կազմի վերևում ոսկեգույն գլխատառերով հեղինակի անունն է: Ֆորզացը դատարկ է: Նախանվանաթերթին հրատարակչության խորհրդանշանն է: Բացված անվանաթերթին հայերենով ու ռուսերենով գրքի տվյալներն են: Ճակատանկարը՝ Ա. Տիգրանյանի լուսանկարն է: Գրքում զետեղված են ներդիր լուսանկարներ: Նախանվանաթերթին՝ հեղինակների ընծայագիրն է: Հեղինակ՝  Ռ. Աթայան, Մ. Մուրադյան Էջ՝  108 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Չափս՝  13,4x20,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1208