Արյուն էջեր: Բանաստեղծություններ

Արյուն էջեր: Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Արիւն - էջեր: Բանաստեղծութիւններ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հ. Համբարցումեան. Արիւն - էջեր: Բանաստեղծութիւններ. - Թիֆլիզ, 1903, արագատիպ Մն. Մարտիրոսեանցի, Պուշկինեան փողոց, N12: Շապիկը հարդագույն երանգով ու մատնեքավոր մակերեսով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին՝ ձախից, պատկերված է սև գույնի բուսանախշ, կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Յարգելի բանաստեղծ Յովհաննես Թումանեանին 18-7-19 թ. Հ. Համբարցումեան»: Վերջին էջ 46-ին հաջորդող թերթի վրա նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, գիրքը՝ մասնատված: Հեղինակ՝  Համբարցումյան Հ. Էջ՝  46 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  11,4 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/159