Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Հայաստանի ազգային պատկերասրահՆկարագրություն ՝
ՀՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանը ծնվել է 1918 թվականին Կարսում, հետագայում ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս, սովորել տեղի Գեղարվեստի ակադեմիայում: Այնուհետև ընդունվել է Երևանի Գեղարվեստի ուսումնարան, սովորել Սեդրակ Առաքելյանի և Վահրամ Գայֆեճյանի արվեստանոցներում, որից հետո 1937-1941 թթ․ ուսում առել Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում:
Քաջատեղյակ լինելով համաշխարհային կերպարվեստի ժամանակակից զարգացումներին` նկարիչը յուրացրել է այն ամենը, ինչը համահունչ էր իր գեղագիտական ճաշակին և աշխարհընկալմանը: Հովհաննես Զարդարյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում: Դիմանկարներում նա պատկերել է իր ժամանակակիցներին՝ բացահայտելով նրանց ներաշխարհը: «Ռուբեն Դրամբյանի դիմանկարում» Զարդարյանը անվանի արվեստաբանին ներկայացրել է նրա տնօրինած մշակութային օջախի՝ Հայաստանի ազգային պատկերասրահի սրահներից մեկում՝ Մարտիրոս Սարյանի կտավների առջև:
Ռուսաստանում բարձրագույն կրթություն ստացած, ռուս մտավորականության շրջանում մեծ համբավ ու ճանաչում վայելող արվեստաբան Ռուբեն Դրամբյանը Պետրոգրադի Ռուսական թանգարանից 1924թ. Երևան է տեղափոխվել Մարտիրոս Սարյանի և Ալեքսանդր Թամանյանի համառ պահանջով և մասնակցել Հայաստանի գեղարվեստական թանգարանի (այժմյան Հայաստանի ազգային պատկերասրահի) ստեղծմանը՝ ընդմիշտ կապելով իր կյանքը հայ մշակույթի հետ: Մոսկվայի և Լենինգրադի թանգարաններում իր կապերի շնորհիվ Դրամբյանը, որն ուներ թանգարանագետի սուր աչք ու գեղարվեստական բարձր ճաշակ, պատկերասրահը համալրել է արվեստի բարձրարժեք գործերով: Ռուբեն Դրամբյանի ջանքերով Հայաստանում ստեղծվեց մի թանգարան, որն ուներ Խորհրդային Միությունում գեղարվեստական լավագույն հավաքածուներից մեկը:
Նյութը՝ թուղթ, մատիտՀեղինակ՝ Մանուկյան Ռոբերտ ԽաչատուրիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1956Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊ
Հիմնական հաշվառանիշ՝
23710
Բաժնեհաշվառանիշ՝
5666