«Արվեստը դուրս է գալիս փողոց»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Կինոժապավեն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կինոֆիլմը նկարահանվել է հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում: Ֆիլմի ռեժիսորն է Ռ. Քաչվորյանը, սցենարի հեղինակը՝ Ա. Գևորգյանը: Այն նվիրված է Երևան քաղաքին՝ տեսարժան վայրերին, նշանավոր հուշարձաններին, դեկորատիվ-կիրառական արվեստի առանձին ստեղծագործություններին, որոնք արվեստի նմուշներ լինելուց բացի դարձել են ճարտարապետական հարդարանք: Ժամանակակից ճարտարապետությունը ներկայացնելիս անցում է կատարվում դեպի միջնադար՝ միջնադարյան նշանավոր եկեղեցիներ, խաչքարեր: Ֆիլմը գունավոր է: Հեղինակ՝  «Երևան» ստուդիա Նյութը՝  կինոժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3865/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-187