«Արտաշատ» N 32,    «Չարենցն Արտաշատում»

«Արտաշատ» N 32, «Չարենցն Արտաշատում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջերում Գ.Հակոբյանի հոդվածն է. «Չարենցն Արտաշատում», ուր հեղինակը հուշաշարից խոսում է այն մասին, որ 1921թ. Չարենցը երբ աշխատում էր Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարիատում, նա գնացել էր Ղամարլու, որպես զբոսաշրջիկ: Վերհիշելով Ղամարլու ռազմաճակատում կատարած իր զինվորական ծառայությունը և ռազմական գործողություններին մասնակցելը Չարենցը «Չարենց Նամե» պոեմ գրեց. «Ես եղա Նաիրյան առաջին իսկական կարմիր բանակում»: Նա անձնվիրաբար մարտնչել է Ղամարլուի ռազմաճկատում և այժմ արտաշատցիներն իրավունք ունեն հպարտանալու, որ հայ ժողովրդի մեծ բանաստեղծը մեկ ու կես ամիս եղել է իրենց հողում, և հաղթական գրոհով մասնակցել Երևանի վերջնական ազատագրմանը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Գրիգոր Հակոբյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1726 370 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4470