Արևելքի բոցեր (Ա. շարք)

Արևելքի բոցեր (Ա. շարք)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Արեւելքի Բոցեր (Ա. շարք ) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Եդուարդ Գօլանճեան. Արեւելքի Բոցեր (Ա. շարք). - Կ. Պօլիս, 1909, տպագրութիւն Վ. եւ Հ. Տէր-Ներսէսեան: Շապիկը բաց մոխրագույն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին բալագույն տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ հեղինակի պատկերով: Վերջին էջ 80-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Էջերի զգալի մասը կտրտված չէ: Կազմերեսները խունացած են: Հեղինակ՝  Գոլանճյան Ե. Էջ՝  80 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909, շպկ.` 1910 Լայնություն (սմ)՝  11,7 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/93