Ափսե

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Ափսե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շրջանաձև կարճ նստուկով, գոգավոր իրանով, ներսից ամբողջությամբ փորագրազարդված է. իրանը՝ խորանաձև կամարների մեջ առնված մարդկային պատկերներով, հատակը՝ ոճավորված շրջագծերի մեջ առնված ծաղկանախշով: Դրսից ՝ հատակին, ունի հայատառ փորագիր արձանագրություն՝ «Իրանից եկած քահանա Բարսեղ Միրզախանյան Ա-ից նվեր Ճակատամարտի թանգարանին 1978 թիվ»: Տրամագիծ (սմ)՝  բերանի՝ 23,5 Բարձրություն (սմ)՝  4 Նյութը՝  պղինձ, անագ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իրան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  219/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-79/2