Ափսե՝ կափարիչով

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Ափսե Բնօրինակի անվանում՝  Ափսե՝ կափարիչով Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ափսեն ունի գոգավոր, կարճ իրան, ցածր նստուկ, սնամեջ, կլոր, հարթ հատակ, լայնական պատեր, ներճկված նեղ շուրթ, ոչ խորը։ Ներսից հատակին դրոշմապատկերմամբ կա բնության գրկում, գետի ափին հանգստացող մարդկանց և հեռվում բարձրահարկ շինությունների ու տաճարների պատկերներով տեսարաններ, պատերն եզրավորված են բուսական ոճավորված և շինությունների պատկերով։ Եզրավորված է շուրթը ոճավորված պատկերներով նաև դրսից։ Կափարիչը գմբեթաձև է, սնկաձև կամ բացված կոկոն հիշեցնող բռնակով, վրան կա նույն տեխնիկայով արված նույնատիպ պատկեր։ Ջնարակը մուգ մոխրագույն է ափսեի հատակին դրսից դրված է գործարանային մակնիշ և արձանագրություն՝ «SYRIA»։ Տրամագիծ (սմ)՝  23սմ, հատակի տրամ.`13.5սմ Բարձրություն (սմ)՝  8,5սմ Նյութը՝  Հախճապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիրիա Հայտնաբերման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի 80-ական թթ. Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2501 /1ա, բ Բաժնեհաշվառանիշ՝  Ա- 48