Ափսե կափարիչով

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Ափսե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գոգավոր կարճ իրանով, ցածր նստուկով, սնամեջ, կլոր, հարթ հատակով, լայնաբերան, պատերը ներճկված հարթ շրթով: Կափարիչը գմբեթաձև է, բացված կոկոն հիշեցնող բռնակով: Հարդարված է ծաղկապատկերներով, կառույցների պատկերներով և ,մարդկանց՝ բնության գրկում հանգստի տեսարաններով: Նյութը՝  հախճապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիրիա Հայտնաբերման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի 80-ական թթ. Չափս՝  23 * 5 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2501/1ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Ա-22