Ափսե մետաղյա՝ սև գույնի, հուշանվեր Ա. Խաչատրյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Ափսե Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ափսեն սև մետաղից է, կլոր, ներսից ամրացված է արույրե Ամառային պարտեզի ցանկապատը: Ափսեն նվիրել է Ս.Կ.Փափազյանը՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Լենինգրադում, որտեղ կոմպոզիտորը հանդես էր գալիս հեղինակային համերգներով: Ափսեի հակառակ կողմում բացիկի վրա փակցված է ընծայագիր. «Թանկագին Արամ Իլյիչ, խնդրում եմ ընդունեք այս համեստ հուշանվերը Ձեր ամենակարող տաղանդի երկրպագուհի Ս.Կ.Փափազյանից, ի հիշատակ մեր երաժշտական դպրոցում տեղի ունեցած հանդիպման, Լենինգրադ 31.1.1974թ»: Սերիական արտադրություն: Նյութը՝  Արույր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինգրադ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1974թ. Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  566 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-305