Ափսե (քարոզչական)

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Ափսե Բնօրինակի անվանում՝  Ափսե (քարոզչական) Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Ճենապակյա ափսե՝ կենտրոնում Քառյակ միության անդամ-երկրների ղեկավարների դիմապատկերներով: Աջ կողմում Ավստրո-Հունգարիայի Միացյալ պետության կայզեր Ֆրանց Յոզեֆ, ձախ կողմում՝ Գերմանիայի կայզեր Վիլհելմ II, ներքևում՝ Բուլղարիայի ցար Ֆերդինանդ I, ներքևում՝ Օսմանյան Թուրքիայի սուլթան Մեհմեդ Ռեշադ V-ը: Դիմապատկերները եզերված են դափնեպսակե շրջանակներով, յուրաքանչյուրի կողքին իր պետության դրոշը, իսկ ստորին հատվածում համանուն պետության գերբը: Նկարների վերևում գերմաներեն գրություն "In Treue fest" (Հավատարիմ դաշինք), ներքևում՝ "1914-1915 Weltkrieg" (Համաշխարհային պատերազմ): Ափսեն եզերված է մեկումեջ Գերմանիայի դրոշի և տերևներով հյուսված պսականման պատկերներով։ Նյութը՝  ճենապակի Տրամագիծ (սմ)՝  25 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  169