Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Ձեռքի զարդ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Բազկակալն օվալաձև է՝ կազմված զիգզագաձև մակերեսով մետաղալարերից, որոնք երկկողմանի օղակների միջոցով խիտ շարքերով հավաքված են վարդագույն թելից պարանի վրա: Հնդիկների, ինչպես նաև մեր՝ հայերիս սովորություններում բազկակալի հետ բազուկին է կապվել աղոթքի տեքստ, որը զորություն է տվել տիրոջը: Այսպես են վարվել հատկապես հեռավոր և վտանգավոր ճամփորդության մեկնելիս: Բազկակալը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՀնդկաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՆյութը՝ արծաթՉափս՝ 6 x 13 սմՔաշ (գր)՝ 188,6 գՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17606-55