Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ապակյա նեգատիվ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է ազգային տարազով կին՝ բազմոցին թիկնած, մի ձեռքը գլխի տակ, մյուս ձեռքին՝ հովհար։ Ունի արծաթե գլխազարդ, դրամազարդ վզնոց, մատներին՝ մատանիներ, ձեռքերին ապարանջաններ։ Գլխին ունի բարակ գլխաշոր։ Հագած է գունավոր կիսաշրջազգեստ, միագույն կովտա, վրայից երկար բաճկոնակ՝ առջևամասը լրիվ բացվածքով։ Թիկնած է նախշազարդ բազմոցին, որի վրա կան նախշազարդ մութաքաներ և քառանկյուն բարձ։ Հատակին կարպետ է, որի վրա մաշիկներ են։ Ետին պլանում երևում է պատուհան։
Նյութը՝ ապակիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբՉափս՝ 18*13Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3064/12
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-166