«Բալասանյանների տունը, փ. 20, տուն 59»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է XIX դ. II կեսի - XX դ. սկզբի Ալեքսանդրապոլին բնորոշ քաղաքատիպ բնակելի տներից Բալասանյանների տունը և մեկ այլ հարակից բնակելի տուն: Բալասանյանների տունը հարթ տանիքով, մեկուկես հարկանի շինությւն է, ունի 1 շագանակագույն, կամարակապ դարպաս, 1 բաց կանաչ երանգի դուռ՝ շքամուտքի թիթեղապատ ծածկով, 3 պատուհան և 12 ջրհորդան: Երկու տների շքամուտքերին մեծ վարպետությամբ արված ծածկեր կան: Նկարի ստորին հատվածի աջ կողմում հեղինակի ստորագրությունն է՝ «Լ. Հակոբյան 1980 սեպտ.», իսկ ձախ անկյունում գրված է՝ «Բալասանյանների տունը № 20 փող. (Պուշկինի)» : Ամրացված է բաց մոխրագույն երանգ ունեցող ուղղանկյուն շրջանակի մեջ: Նկարիչ՝  Լևոն Ցոլակի Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. սեպտեմբեր Նյութը՝  ստվարաթուղթ, թուղթ, ջրաներկ Լայնություն (սմ)՝  նկ.՝ 50, շրջ.՝ 67 Բարձրություն (սմ)՝  նկ.՝ 38, շրջ.՝ 52 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4446/9 Բաժնեհաշվառանիշ՝  Կ-9