«Բակ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է Ալեքսանդրապոլի XIX դ. II կեսի - XX դ. սկզբին բնորոշ քաղաքատիպ բնակելի տան համալիր՝ ճակատային մասով: Շինությունն ունի հարթ տանիք, շքամուտքի կամարակապ դուռ և 2 կամարակապ պատուհան: Այն աջ և ձախ կողմերում ունի կից կառույցներ, երևում են մեկի մուտքի դուռը՝ աստիճաններով, մյուսի՝ պատուհանը: Բակում՝ այս պատուհանի դիմաց, դրված նստարանին նստած զրուցում են երեք մարդ, տան առջևում բուրդ են ծեծում 2 կին: Նկարի ստորին հատվածի աջ կողմում հեղինակի ստորագրությունն է՝ «Լ. Հակոբյան 81»: Ամրացված է բաց մոխրագույն երանգ ունեցող ուղղանկյուն շրջանակի մեջ: Նկարիչ՝  Լևոն Ցոլակի Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Նյութը՝  ստվարաթուղթ, թուղթ, ջրաներկ Լայնություն (սմ)՝  նկ.՝ 50, շրջ.՝ 53 Բարձրություն (սմ)՝  նկ.՝ 38 , շրջ.՝ 53 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4446/2 Բաժնեհաշվառանիշ՝  Կ-9