Բաղնիքի թաս

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Լվացման և բաղնիքի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գոգավոր հատակով, ուղիղ վեր բարձրացող իրանով, միակտոր թիթեղից: Ներսից՝ հատակը՝ գերազանցապես բուսանախշերով: Դրսից՝ իրանին, երկու զույգ շրջագծեր, որոնց միջև արձանագրություն է. «ՄԱՀՏԵՍԻ ՍԵՐՕԲԷԻ ՈՐԴԻ ՄԱՀՏԵՍԻ ՅՕՎԱԿԻՄ - 1255»/=1839/: Տրամագիծ (սմ)՝  20 Բարձրություն (սմ)՝  6.5 Նյութը՝  արույր/լատուն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1839թ. Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5688/85 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-675