Բաճկոն

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բրդյա սև գույնի կտորից, ներքևում՝ փեշերը լայնանում են: Թևերը երկար են, ներքևում՝ լայնացող: Ձախ կողմում կարված են երեք խոշոր կոճակ, իսկ աջ կողմում թելով մերակներ են արված: Վզի, կրծքի, ծոծրակի և մեջքի վրա, ինչպես նաև թևերի եզրերին կարված է բամբակյա կաթնագույն կտոր, որի վրա սև բրդյա կտորով արված է վերադիր ասեղնագործություն: Հորինվաքծներն իրենցից ներկայացնում են շղթայաբար իրար միացած ոճավորված բուսանախշերից և ծաղիկներից կազմված զարդագոտի: Երկարություն (սմ)՝  61 Ուսի լայնություն (սմ)՝  26 Թևի երկարություն (սմ)՝  71 Նյութը՝  բուրդ, բամբակ, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գերմանիա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890-ական թթ. Լայնություն (սմ)՝  28.01.1989թ. Հայտնաբերման ժամանակը՝  28.01.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7374/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3340