«Բայաթիներ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջգործվածքյա, կոշտ, եզրով, դարչնագույն: Առջևի կազմին դաջված զարդանախշ, սպիտակ եզրագծով օվալաձև շրջանակի մեջ սպիտակով դաջված է հեղինակի անվան սկզբնատառը և ազգանունը: Մի փոքր ներքև դաջված է սպիտակ զարդանախշ: Անվանաթերթին՝ գրքի և հրատարակչության տվյալները. վերնագիրը կապույտ, թավ տառերով: Նախանվանաթերթին հրատարակչության խորհրդանշանն է: Ճակատանկարը՝ օվալաձև շրջանակի մեջ Աբովյանի դիմանկարն է: Իսահակյանի անձնական գրադարան: Հեղինակ՝  Խ.Աբովյան Էջ՝  46 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ. Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  12 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 9370