Բանալի հորիզոնական օգտագործման

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բանալու լեզվակի ներքևի հատվածը քառանկյունաձև է, վերևում՝ կլորավուն, մակերեսն ունի բարդ կառուցվածք՝ վերին մասը խաչանման է, որից ներքև՝ երկու քառանկյունաձև կտրվածքներ: Լեզվակի ստորին մասում 3 սմ երկարությամբ իրար զուգահեռ ձողեր, որոնք ավարտվում են ելուստներով: Իրանը քառանկյունանիստ է, բռնակը՝ կլոր, կենտրոնում՝ 0.7 սմ տրամագծովկլոր անցք: Բանալին նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի սկիզբ Նյութը՝  երկաթ Չափս՝  27 x 5.1 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-945