Բանաստեղծություններ

Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Բանաստեղծութիւններ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գր. Բազ - Աղաջանեան. Բանաստեղծութիւններ. - Բագու, 1902, տպարան Յ. Գ. Գիւլբասարեանի: Շապիկը բաց մոխրագույն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Իւր առաջին թոթովանքները նուիրում է իւր սրտին այնքան մոտիկ բանաստեղծ Յովհ. Թումանեանին Գր. Բազ - Աղաջանեանը. 16/II 1904 թ. Բագու»: Տիտղոսաթերթի ներքևի մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 32-ի ներքևի լուսանցքում՝ կապույտ թանաքով կնիքը: Կռնակի հատվածը խունացած է: Հեղինակ՝  Բազ - Աղաջանյան Գ. Էջ՝  32 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  11,7 Երկարություն (սմ)՝  15,9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/171