Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, եզրով, ամբողջական կանաչ արհեստական կաշի: Կազմը երիզված է նախշավոր անկյուններով դաջված շրջանակով: Ոսկեգույն գլխատառերով գրված է հեղինակի անունը, տակը ոսկեգույն նախշազարդ: Կողին նույնպես ոսկեգույն գլխատառերով հեղինակի անունն է, ներքևում և վերևում՝ հորիզոնական գծեր: Ֆորզացը երկնագույն է, կենտրոնում գրված է 1878-1953, աջ և ձախ եզրերում վերից վար մոխրագույն նախշաշղթա է պատկերված: Բացված անվանաթերթին գրքի տվյալներն են՝հայերեն և ռուսերեն, հեղինակի անունը երկնագույն է: Ճակատանկարը Նեկրասովի դիմանկարն է՝ դեղնավուն ուղղանկյան ֆոնին: Հեղինակ՝  Ն.Ա. Նեկրասով Էջ՝  224 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1953թ. Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  20,1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3800