Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հ. Թումանյան. Բանաստեղծություններ, Թիֆլիս. Արագատիպ Մն. Մարտիրոսեանցի, 1903, 304 էջ: Կազմը կոշտ, օձի կաշվի նմանությամբ կաշվով պատված: Կազմերեսի կեսից դեպի գրքի եզրը մոխրագույն, սպիտակ, երկնագույն օձի կաշվի նմանությամբ մաշկալաթապատ: Անկյունները և կազմերեսի կեսից դեպի կռնակը ներառյալ՝ սև կաշի: Վրան ոսկեգույն բուսական զարդանախշեր և տպ. տվյալներ: Կռնակին նույնպես ոսկեգույն զարդանախշեր և «Յովհաննէս Թումանեան» դաջվածքը: Ֆորզացները կանաչավուն ծաղկանախշ մատնեքավոր կոշտ թղթից: Տտղթ-ից հետո Հ. Թումանյանի դիմանկարով ճակատանկար կա: Ետանվնթ-ի դարձերեսին Հ. Թ.-ի սև տուշով արված ընծայագիրն է՝ 12 տող: Սկսվում է. «Իր սիրելի Մխիթարին» տողով, վերջում՝ «հեղինակը . Թիֆլիզ»: Գիրքն ունի սև, դեղին, կարմիր մետաքսե բարակ երիզ-էջանիշ: Որոշ էջերում սեվ մատիտով նշումներ են արված: էջ 25-ին «Այվազովսկու նկարի առջև» բանաստեղծության տակ Վալերի Բրյուսովի . «Перед картиной Айвазовского» թարգմանությունն է, հենց իր ձեռքով թանաքագույն մատիտով արված: Ձեռագիրը 14 թող է, վերնագիրն ընդգծված է, վերջում՝ «Баку, 1916, Валерий Брюсов»: 256-րդ մաքուր էջին սև մատիտով անհայտ ձեռքով գրված է. «Անշղթայ մտքի յավիտենական Ոգի, ո~վ Ազատութիւն»: Հեղինակ՝  Հովհաննես Թումանյան Նյութը՝  թուղթ ստվարաթուղթ կաշի մաշկալաթ /սև տուշ թանաքագույն մատիտ Էջ՝  304 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  14,3 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  438/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 272