Բանաստեղծություններ

Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Բանաստեղծութիւններ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խաչատուր Բաբայեան. Բանաստեղծութիւններ. Առաջին հատոր. - Թիֆլիս, 1904. Տպարան «Հերմէս», Միքայէլեան փող., 81: Շապիկը բաց մոխրագույն-կանաչավուն երանգով ողորկ կոշտ թղթից է: Տիտղոսաթերթի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում՝ «Ов. Туманян» ինքնագիրը սև թանաքով: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը կա նաև վերջին էջ 104-ի ներքևի լուսանցքում: Գիրքն ամբողջովին մասնատված է, վերջին կազմերեսը բացակայում է: Հեղինակ՝  Բաբայան Խ. Էջ՝  104 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  12,8 Երկարություն (սմ)՝  19,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/449