Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Gedichte Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ բաղկացուցիչ, ստվարաթուղթ, ճահճագույն: Կողը՝ գործվածք: Կազմը՝ շրջանակված է կրկնակի, սև եզրագծերով, որոնք անկյուններում հատվելով քառակուսիներ են առաջացնում: Շրջանակի մեջ առանձնացված են երկու՝ նախշազարդ եզրագծերով ուղղանկյուններ: Վերևի՝ փոքր ուղղանկյան մեջ և կողին սևով գրված են գրքի տվյալները: Կազմի մնացած մասը ձևավորված է ծաղկաշղթաներով, որոնք կախված են սրտաձև, մանուշակագույն նախշազարդից: Նույն ձևավորումը կրկնվում է կողին: Հետևի կազմի սև եզրագծերով շրջանակի կենտրոնում՝ բազմանկյուն նախշազարդի մեջ հրատարակչության տվյալներն են: Բլոկի եզրերը ներկված են կապույտ: Ճակատանկարը՝ հեղինակի դիմանկարը: Ֆորզացը դատարկ, կապույտ: Անվանաթերթին՝ գրքի տվյալները: Որոշ էջերին մատիտով ընդգծումներ կան: Հեղինակ՝  Շիլլեր Ֆրիդրիխ Էջ՝  286 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լայպցիգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  11,5x16,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8132/2