Բանաստեղծություններ և պոեմներ

Բանաստեղծություններ և պոեմներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Բանաստեղծութիւններ և պօէմաներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Լեւոն Մանուէլեանց. Բանաստեղծութիւններ և պօէմաներ. Առաջին գիրք. - Բագու, տպարան «Արոր», 1899: Շապիկը հարդագույն-սպիտակավուն կավճապատ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տպագրական տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի մասում Հովհ. Թումանյանի ռուսերեն ինքնագիրն է սև թանաքով՝ «Oв. Туманян», ներքևր աջ մասում կա Հովհ.Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Նույն կնիքը կա նաև էջ 132-ի ներքևի մասում: Գիրքը խունացած և մասամբ մասնատված է, կռնակի հատվածը՝ մաշված: Հեղինակ՝  Մանվելյան Լևոն Էջ՝  133 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1899 Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  15 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/495