Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ստվարաթղթե խառը նախշազարդ կազմի կողը շագանակագույն մոմլաթ է, բանբերի սկզբնական կազմը նկարազարդ է` մուգ երկնագույնի եվ բաց վարդագույնի համադրությամբ: Նույն տեղում շագանակագույն հետքեր կան:
Գրքի էջերը խունացած են, վերանորոգված է կազմը, որի եզրերը եվ անկյունները մաշած են: Էջերից` 1-8-ը ամրացված է:
Նախատիտղոսաթերթը նկարազարդ է, կողի մոտ 3 հատվածում պատռած է: «Բովանդակություն» էջի վերեվում սեվ գույնի մատիտով գրված է.
«Բանբեր գրականության եվ արվեստի, խմբ` Ն. Ադոնց, 1905 Մոսկվա»: «Բ» գրքի անվանաթերթին մանուշակագույն թանաքով գրված է «Նվիրում եմ Անդրանիկ Տիար գրական խմբակի անդամ Գուրգենին նազով , հար-Անդ. 13.11.33թ. -Երեվան»:
217-219 Էջերը ներքեվում, 4սմ չափսով պատռած են, իսկ 219 էջը մեջտեղում 6սմ չափսով մաշած է, պատռած: ֆորզացին աճուրդի կնիքն է, գինը եվ ամսաթիվը:
Գիրքը բովանդակում է Ն. Աղբալյանի, Լ. Շանթի, Ն.Ադոնցի եվ այլոց գործեր, ինչպես նաեվ Ա. Արփիարյանի, Վ. փափազյանի, Ռ. Զարդարյանի եվ այլոց գործերը:
«Պատկերներ եվ քանդակներ» էջ` 247-255, հոդվածի խմբագիրն է Ն. Ադոնցը, հրատարակիչը` Ա. Մելիքեանը: Տեղադրված է աշխարհի մեծանուն արվեստագետերի 18 աշխատանքների լուսանկարներ: Անվանաթերթի դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ ստվարաթուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4451
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6716