«Բանբեր Երեւանի Համալսարանի» N2

«Բանբեր Երեւանի Համալսարանի» N2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Երկնագույն կազմով ամսագիր: «Հրապարակումներ եւ հաղորդումներ» բաժնում Անահիտ Չարենցի «Եղիշե Չարենցի անտիպ բանաստեղծությունները Վահան Տերյանի մասին» փոքրածավալ գրախոսությունն է: Կյանքի վերջին տարիներին Տերյանը Չարենցի համար իր պատանեկությունն է, իր ծննդավայրը: Տերյանի սիրո հետ Կարինե Քոթանջյանի սերն ու քնքշանքն է հաճախում բանաստեղծին: Չարենցը վերադառնում է հուշ դարձաձ սերերին՝ Տերյան, Կարս, Քոթանջյան: Գրախոսը մեջբերում է «...Մենք Տերյանից սովորեցինք...» բանաստեղծությունը, թվագրած՝ 1933: Այն պահպանվում է «Սեւ տետրի» մեջ: Մյուս 2 բանաստեղծությունները՝ (1937) «Ախ, կարծես նստած ես դռանը...»,, «Միշտ, երբ կարդում եմ Տերյանը...» անկեղծ խոստովանության արժեք ունեն: Անվանաթերթին եւ կազմի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1347 255 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2664