«Բանբեր Երեւանի Համալսարանի» N2

«Բանբեր Երեւանի Համալսարանի» N2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Երկնագույն կազմով ամսագիր: «Գրական կյանք» բաժնում Ա.Ամիրբեկյանի «Ա.Ս.Պուշկին ի սովետսկայա պոեզիյա» գրախոսությունն է (էջ 272): Պուշկինի գրական ազդեցությունը խորհրդային գրականության վրա - դա նրա ստեղծագործությունների թարգմանություններն են: Չարենցի համար Պուշկինը բանաստղծական հանճարի ամենաբարձր խորհրդանիշն էր եւ իր հոգուն հարազատ պոետ: Չարենցն ունի բազմաթիվ թարգմանություններ Պուշկինից: Գրախոսը նշում է, որ Պուշկին-Չարենց գրական կապի մասին իր ելույթում խոսել է Էդ.Ջրբաշյանը: Չարենցը խորապես ուսումնասիրել է պուշկինյան արվեստի բարդությունն ու պարզությունը, զարմանալի բազմակողմանիությունը, պոեզիայի բոլոր տարրերի գաղափարական ներդաշնակությունը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1347 253 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2662