«Բանբեր  Հայաստանի  արխիվների»-1, Դատական փաստաթղթեր:«Ե.Չարենցի դատավարությունը»5.09.1926,24.03.19

«Բանբեր Հայաստանի արխիվների»-1, Դատական փաստաթղթեր:«Ե.Չարենցի դատավարությունը»5.09.1926,24.03.19

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հրատարակված գործում պահպանվել է բնագրային հարազատությունը: Գործն ընդգրկում է 1926թ. սեպտեմբերի 5-ից մինչև 1927թ մարտի 24-ը Ե. Չարենցի կողմից պարուհի Մարիանա Այվազյանի կյանքի դեմ մահափորձ կատարելու մասին դատական փաստաթղթերը: Չարենցից եվ Բակունցից բացի դատական այս գործի, ինչպես եվ երկի մեկնության հստակ տվյալներ է տրամադրել Գ. Մահարին 1927թ. հունիսի 20տարեթվով «ՀԿԿ կենտրոնական կոմիտեին» ուղղված դիմումով: Գործը պահպանվում է ՀՀ նորագույն պատմության Կենտրոնական պետ. արխիվում ըստ որոշման գլխավոր դատարաննն իր 1926թ նոյ. 6-ի վճռով Ե. Չարենցին դատապարտել է 3 տարի ժամանակով` առանց իրավունքների սահմանափակման: Գործի վերջում` Ե. Չարենցի կայացած որոշումով գտնում են ` դատապարտյալ Ե. Չարենցը կարիք ունի հոգեկան նյարդաբուժական բժշկության եվ նրան տեղափոխել այդ տեսակի սանատորիաներից մեկում: Այս որոշումին հետեվում է Ե. Չարենցի աղերսանքը, ըստ որի նա համաձայն է «103 տարի նստել ցարական կատորգայում միայն ազատեն իրեն նման մեծահոգությունից-18.01.1927թ.»: Չարենցը ազատության մեջ է 1927-ի մարտի 9-ին: Նյութը՝  կազմը` լամինացված Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7045