«Բանվոր»-84/16,456/.,«Մեծ բանաստեղծի հիշատակին» էջ...
«Բանվոր»-84/16,456/.,«Մեծ բանաստեղծի հիշատակին» էջ` 3-րդ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հոդվածագիր Մ. Կատայանը գրում է Լենինական «Արվեստի աշխատողների տան» դահլիճում տեղի ունեցած ցերեկույթի մասին` նվիրված Ե. Չարենցի ծննդյան
85-ամյակին: Գրական-երաժշտական ցերեկույթում ելույթ են ունեցել արվեստի վարպետները և ինքնուս կատարողներ: Միջոցառման
սկզբում հնչել է Մ. Սարյանի ձայնագրված խոսքը, կարդում է Ե. Չարենցի «Ես իմ անուշ....» բանաստեղծությունը:
«Չարենցը պետհրատի աշխատակից» թեմայով հետաքրքիր զեկուցում է կարդացել տուն-թանգարանի գիտաշխատող
Կ. խոջումյանը, որը մասնավորապես նշել է 1928-35թթ. աշխատելով պետհրատում, կատարել է նաեւ մեծ գործ` հայտնաբերել գրական ձիրքով օժտված նոր անուններ, հրատարակել հայ, ռուս, եվրոպական ու համաշխարհային գրականության նշանավոր երկեր: «Չարենցի ստեղծագործության ներաշխարհը» թեմայով ելույթ է ունեցել գրականագետ Վ. Սարգսյանը, հուշեր է պատմել հանրապետության վաստակավոր նկարիչ Ռեգինա Ղազարյանը խոսել է Չարենց-Շիրազ գրական ու ստեղծագործական ոճի, առնչությունների մասին և արվեստի տանը նվիրել է Հ.
Շիրազի իր վրձնած դիմանկարը:
Հանդես է եկել նաև ասմունքի վարպետ ՀՍՍՀ ժող. արտիստ Վ. Աբաջյանը:
Հեղինակ՝ Մայրանուշ ԿատայանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
3568
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 6375