«Բանվոր»-95 /17.380 «Մեծ պոետն ու քաղաքացին».,Հանդիսավոր երեկո նվիրված Ե. Չարենցի ծննդյան 90-ամյակին

«Բանվոր»-95 /17.380 «Մեծ պոետն ու քաղաքացին».,Հանդիսավոր երեկո նվիրված Ե. Չարենցի ծննդյան 90-ամյակին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հաղորդագրությունը Լենինականի Ա. Մռավյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր, Պետական Դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր երեկոյին է վերաբերում` նվիրված Ե. Չարենցի ծննդյան 90-ամյակին: Երեկոն բացել է ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ, Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար` Դ. Ա. Հարությունյանը: Ելույթ են ունեցել բանաստեղծ, գրականագետ, բանասիր. գիտ. թեկնածու Հենրիկ Էդոյանը:Նա գրել է «....Նա եկավ մեր պատմություն քաոսից, մեր թափված արյունից, մեր ճակատագրից, համաշխարհային մշակույթից»: «Էպիքական լուսաբաց» եւ «Գիրք ճանապարհի» ժողովածուները 20 -րդ դարի համաշխարհային պոեզիայի շողշողուն էջերից են, որոնց մեջ բաբախում է մեր հազարամյակի մեծ, հզոր, բայց նաեւ մի քանի ծանր հատվածներ ստացած սիրտը.... Այդ մռայլ ու ողբերգական տարիներին հոգեկան թունավորման ենթարկված բանաստեղծը պահեց իր ներքին ազնվությունը, իր մարդկային եւ պոետական նկարագիրը......», - ասել է Էդոյանը: գեղարվեստական բաժնում հանդես են եկել դերասան Ազատ Գասպարյանը, Ս. Գաբրիելյանը...... Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4371 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6624