Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
2-րդ էջում հոդվածագիրն անդրադառնում է բանասեր, արվեստագետ Գարեգին Լևոնյանի գրական, աշուղագիտական վաստակին, նշում նրա ծառայությունները մեր ժողովրդին: Նրա դիրքորոշումն ու խոսքը շատ շնորհալիների համար եղել է մարգարեական: Չարենցի «Դանթեական պոեմի» առաջին գրավոր խոսքն ասել է Լևոնյանը: Նա է գրում չարենցագիտության առաջին էջը ոչ միայն ժամանակագրությամբ, այլև խոսքով դառնում է հիմնադիր:
«Մատենագիտություն» խորագրի տակ Նարյանը ներկայացնում է Լևոնյանի գրախոսականը պոեմի մասին, ուր կան նաև հատվածներ «Դանթեականից»: Գրախոսականն ավարտվում է այսպես. «Մնում է Եղիշե Չարենցին խորհուրդ տալ բավական համարել արյունի երգեր գրելը, որ նա այսուհետև իր խոստումնալից քնարին նոր մոտիվներ որոնք , մոտիվներ, որոնք անցողական չեն և հավերժական են»:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2116 556
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5135