Բաշինջաղյան Գ. «Անձրևոտ օր»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նկարիչ Գևորգ Բաշինջաղյան, «Անձրևոտ օր» կտավը, պատկերում է կանաչ դաշտ, որը ուղղահայաց հատվում է գյուղական ճանապարհով: Որորշ տեղեր ոչ մեծ ծառեր կան: Նկարի երկու երրորդը զբաղեցնում է երկինքը՝ ամպրոպաբեր ամպերով, որոնց տակից ճառագում են արևի շողերը և լուսավորում են նկարի կենտրոնական մասը: Ձախից վերևում կապույտ երկնքի շերտն է, աջից թափվում է անձրևը: Նկարը մուգ կանաչ, բաց մանուշակագույն, մոխրագույն երանգներով է: Շրջանակը փայտից, հարթ, պատված է դեղին բրոնզի ներկով: Աջ անկյունում սև ներկով հայերեն լեզվով նկարչի ստորագրությունն է և նկարելու տարեթիվը՝ 1917 թ.: Ցուցադրվում է հյուրասենյակում: Ձեռք է բերված բանաստեղծի ընտանիքից: Ակտ N 90, 11/IX-1963 թ.: Լայնություն (սմ)՝  90 Երկարություն (սմ)՝  130 Նկարիչ՝  Բաշինջաղյան Գևորգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1917 Նյութը՝  կտավ, յուղաներկ, փայտ, բրոնզի ներկ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  468 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 498