Բառգիրք արվեստից և գիտությանց և գեղեցիկ դպրությանց: Հտ. առաջին

Բառգիրք արվեստից և գիտությանց և գեղեցիկ դպրությանց: Հտ. առաջին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Բառգիրք արուեստից եւ գիտութեանց եւ գեղեցիկ դպրութեանց: Հտ. առաջին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յօրինեալ Մանուէլ վարդապետէ Քաջունի ի Մխիթարեան Միաբանութենէ. Բառգիրք արուեստից եւ գիտութեանց եւ գեղեցիկ դպրութեանց: Հատոր առաջին՝ A-L, շքեղազարդեալ 627 ձեւովք. - Վենետիկ, 1891, ի տպարանի Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ կանաչ՝ մատնեքավոր մակերեսով գործվածքով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը մուգ կանաչ՝ սև երանգով, կաշվից է, վրան դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները դարչնագույն ողորկ թղթից են: Անվանաթերթի ներքևի մասում և վերջին էջ 1189-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կա 627 սև-սպիտակ պատկեր և նկար: Կազմերեսները խունացած են, կռնակը` մասամբ մաշված: Հեղինակ՝  Քաջունի Մ. Էջ՝  /4/, 1189 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1891 Լայնություն (սմ)՝  20,5 Երկարություն (սմ)՝  29 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1-1