Բարձ

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Անկողնային պարագաներ Տեսակ/ժանր՝  Բարձի երես Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բարձը քառակուսի է, երեսպատված կարմիր մետաքսյա կտորով, լցված բամբակով։ Բարձի մեկ երեսը զարդարված է ասեղնագործությամբ։ Այն նեղ ուղղանկյունաձև է և տեղադրված է անկյունագծով։ Ասեղնագործությունը կատարված է բրդյա թելերով։ Դարչնագույն հիմնադաշտի վրա պատկերված են վարդեր, կոկոներ, տերևներ։ Ասեղնագործված է խաչկարով։ Լայնություն (սմ)՝  51 Երկարություն (սմ)՝  51 Նյութը՝  բամբակ,մետաքս, բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4771/1ա Բաժնեհաշվառանիշ՝  Գ–2556